Ֆրանսիան կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը

18:21, 02.08.2024

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Դրա պատճառը Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիայի մեծ ռիսկն է։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ ամբողջ երկիրը գտնվում է կարմիր գոտում։

«Ուստի մենք ֆրանսիացիներին պաշտոնապես խորհուրդ ենք տալիս որևէ պատճառով ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ ցանկացած ձևով ցույցերին մասնակցելուց»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տարածաշրջանում իրավիճակը հատկապես սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։

Նմանատիպ