Ֆրանսիան կանգնած է ուկրաինացիների կողքին և աշխատում է դաշնակիցների հետ դադարեցնել պատերազմը. Էմանուել Մակրոն

11:47, 24.02.2022

Ֆրանսիան կանգնած է ուկրաինացիների կողքին և աշխատում է դաշնակիցների հետ դադարեցնել պատերազմը,- այս մասին սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու Ռուսաստանի որոշումը։ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունը: Ֆրանսիան համերաշխությամբ կանգնած է Ուկրաինայի կողքին: Ֆրանսիան կանգնած է ուկրաինացիների կողքին՝ համագործակցելով գործընկերների և դաշնակիցների հետ՝ վերջ դնելու պատերազմին»,- գրել է Էմանուել Մակրոնը Twitter-ում։

Այսօր տեղի կունենա Եվրամիության գագաթնաժողովը՝ նվիրված Ուկրաինայում շարունակվող ռուսական ռազմական ագրեսիային։

Նմանատիպ