Ֆրանսիան և Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն անվտանգության ոլորտում

15:46, 15.02.2024

Ֆրանսիան և Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն անվտանգության ոլորտում. Ֆրանսիական լրատվամիջոցը, հիմնվելով երկրի նախագահի վարչակազմի վրա, գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 16-ին երկկողմ համաձայնագիր կստորագրեն։

Հունվարին Մակրոնը ասել էր, որ մտադիր է փետրվարին այցելել Ուկրաինա, սակայն նրա թիմը այլ մանրամասներ չի հայտնել։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց այցի չեղարկման մասին։ Հունվարին Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել եվրոպական երկրներին պատրաստվել աջակցել Ուկրաինային, եթե Վաշինգտոնը դադարեցնի օգնությունը։

Միաժամանակ Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ երկրի նախագահը նույնպես կմեկնի Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Նմանատիպ