Ֆրանսիան և Գերմանիան դեմ են ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրման կասեցմանը
Ֆրանսիան և Գերմանիան դեմ են ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրման կասեցմանը։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ֆրանսիայի եւ Գերմանիայի տարածած համատեղ փաստաթղթում։
Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը չպետք է դադարեցնի ռուս զբոսաշրջիկների այցը տնտեսական բլոկ։
«Մեր վիզային քաղաքականությունը պետք է շարունակի թույլ տալ մարդկանց շփումները ԵՄ-ում ռուս ազգության մարդկանց հետ, ովքեր կապված չեն Ռուսաստանի իշխանության հետ»,- ասվում է փաստաթղթում։
Այսօր Պրահայում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ քննարկվելիք հարցերից մեկը կլինի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման կասեցումը։