Ֆրանսիան Ամերիկայի հետ միասին դարձել է մեր կարևորագույն գործընկերներից պաշտպանունակության հզորացման հարցում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում ելույթ ունենալիս զրուցել է Ֆրանսիա և Գերմանիա կատարած այցերի մասին:
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Ֆրանսիա այցը նրան հնարավորություն է տվել Վրաստանի անունից շնորհակալություն հայտնել Ֆրանսիային:
«Ինձ տրվեց Ֆրանսիային շնորհակալություն ասելու հնարավորություն, որովհետև 1921 թվականից հետո նա ապաստան տվեց Վրաստանի քաղաքական էմիգրացիային, նպաստեց գանձարանի վերադարձին, իսկ 2008 թվականին, մեր երկրին օգնություն ցուցաբերեց հրադադարի գործընթացում: Առավել շատ խորհրդանշական է նախագահների ստորագրությամբ Դիմիտրի Ամիլախվարիի երկխոսության հիմնադրումը, որի շրջանակներում Վրաստանը և Ֆրանսիան համաձայնվում են, հզորացնել համագործակցությունը քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում»-, հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, Ֆրանսիան Ամերիկայի հետ միասին դարձել է մեր կարևորագույն գործընկերից՝ պաշտպանունակության հզորացման հարցում և օդային պաշտպանության հագեցվածություն տրամադրողը:
«Մշակույթի ոլորտում ունենք առաջարկ, հյուրընկալել Փարիզի 2020 թվականի Գրքի շուկան»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: