Ֆրանսիական լրատվամիջոցներ. Էմանուել Մակրոնը նոր վարչապետի անունը կհայտնի առաջիկա ժամերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպում է անցկացրել տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ։ Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Նրանց հաղորդմամբ, տեղական ժամանակով 14:00-ին մեկնարկած հանդիպմանը չեն մասնակցել ծայրահեղ աջ «Ազգային միավորում» և ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունները։
Հանդիպումից հետո կենտրոնամետ բլոկի առաջնորդ Լորան Պանիֆյուն հայտարարել է, որ նախագահ Մակրոնը մտադիր է առաջիկա ժամերին նշանակել նոր վարչապետ։ Նրա խոսքով՝ Էմանուել Մակրոնը չի նախատեսում լուծարել խորհրդարանը։
Պանիֆյուն լրագրողներին նաև հայտնել է, որ հանդիպման հիմնական քննարկման թեման եղել է կենսաթոշակային ռեֆորմը։