Ֆրանսիական կողմի հետ կնքվել է պայմանագիր, որի շնորհիվ շարունակվում է հակաօդային համակարգերի գնումը
Օդային պաշտպանության կառավարման և վերահսկման համակարգի գնման հետ կապված Վրաստանի պաշտպանության նախարարությունը ֆրանսիական կողմի հետ կնքել է կարևոր պայմանագիր, որի շնորհիվ շարունակվում է հակաօդային համակարգերի գնումը,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, պայմանագիրն ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարարի Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ:
Լևան Իզորիայի հայտարարությամբ, պայմանագրում գրված ուղղություններով ապագայում հնարավոր կինի ինտեգրվել ՆԱՏՕ-ի միասնական կառավարման և վերահսկման համակարգին: