Ֆրանսիական հանրակրթական դպրոցներում կարգելվի Աբայա՝ իսլամական զգեստը
Ֆրանսիական հանրակրթական դպրոցներում կարգելվի Աբայա՝ իսլամական զգեստը

Ֆրանսիայի պետական ​​դպրոցներում արգելվելու է իսլամական աբայայի հագուստ կրելը, հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Աթալը։

Աբայան երկար, ազատ ոճի զգեստ է, որը կրում են հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներում և դիտվում է որպես ինքնության խորհրդանիշ մահմեդական մշակույթում:

«Ես որոշել եմ, որ դպրոցներում աբայաներ այլեւս չեն կարող կրել։ Երբ մտնում ես դասարան, չպետք է կարողանաս տեսողականորեն ճանաչել ուսանողների կրոնը»,- ասաց Աթալը։

Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին նախատեսվում են բանակցություններ դպրոցների հետ՝ նոր «հստակ ազգային կանոններ» մշակելու եւ կյանքի կոչելու համար։

Թեև որոշ քաղաքական գործիչներ կոչ են արել օրենսդրության մեջ ներառել կրոնական հագուստի արգելքը, կառավարությունը սկզբում կսահմանափակվի հանրակրթական դպրոցների ղեկավարներին հրահանգներ տալով:

Ինչպես գրում է «Politico»-ն, ֆրանսիական դպրոցներում աբայաների սահմանափակումը կապված է իսլամական հագուստ հագած աղջիկների թվի ավելացման հետ, ինչը, հասարակության մի մասի կարծիքով, երկրի աշխարհիկ արժեքների խախտում է։

2004 թվականին Ֆրանսիան դպրոցներում արգելեց կրոնական խորհրդանիշները, այդ թվում՝ մեծ խաչերը, հրեական կիպպաները և իսլամական գլխաշորերը: Աբայան մինչ այժմ ընդգրկված չէր արգելված կրոնական խորհրդանիշների ցանկում։