Ֆրանսիացի ֆերմերները վերսկսել են բողոքի ցույցերը
Ֆրանսիացի ֆերմերները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Բողոքի պատճառը Եվրոպայի և Մերկոսուրի երկրների միջև առևտրային համաձայնագրի հնարավոր հետևանքներն են։ Ֆերմերներն ասում են, որ գործարքը կվնասի իրենց բիզնեսին:
Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, որ Ավինյոն քաղաքում տրակտորներով ֆերմերները միանում են բողոքի ակցիային։ Կառավարության շենքի դիմաց նրանք խոտ ու գյուղմթերք են դրել։
Եվրամիությունը և Մերկոսուրի չորս անդամները՝ Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը, պահանջում են երկարաժամկետ առևտրային բանակցությունների ավարտը մինչև տարեվերջ։
Ֆերմերներն ասում են, որ գործարքը կարող է վնասել տեղական գյուղատնտեսությանը` թույլ տալով էժան ներմուծում: Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ այս հոսքը կսպառնա ֆրանսիական գյուղատնտեսության բարձր որակին և մրցունակությանը։