Ֆրանսիացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Փարիզի մոտ և փորձել փակել ճանապարհները

13:06, 06.01.2025

Ֆրանսիացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Փարիզի մոտ և փորձել փակել ճանապարհները։

Բողոքի պատճառը Եվրոպայի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրների միջև առևտրային համաձայնագրի հնարավոր հետևանքներն են։ Ֆերմերներն ասում են, որ համաձայնագիրը կվնասի իրենց բիզնեսին:

Ի պատասխան ֆերմերների բողոքի, Փարիզի և Վալ-դե-Մարնի ոստիկանական պրեֆեկտուրաները ժամանակավորապես արգելեցին բոլոր չհայտարարված հավաքները Փարիզի կենտրոնում։

Ֆրանսիական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հունվարի 13-ին գյուղատնտեսական արհմիությունների ներկայացուցիչները կհանդիպեն Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ։

Ֆրանսիացի ֆերմերները երկար ժամանակ բողոքում են Եվրոպայի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրների միջև առևտրային համաձայնագրի դեմ։

Նմանատիպ