«Ֆրանս 24» – Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս, որը Արևմտաեվրոպական պետության ղեկավարի առաջին այցն է Սիրիա՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո

22:34, 06.07.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս։ Սա Արևմտաեվրոպական պետության ղեկավարի առաջին այցն է Սիրիա՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Տեղեկատվությունը հրապարակել է «Ֆրանս 24» գործակալությունը։

Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի առաջնորդը, որը երեքշաբթի օրը կմեկնի Սիրիայից, կաջակցի «ազատ և բազմակարծիք Սիրիային, որը հարգում է իր հասարակության բոլոր խմբերին» և կնպաստի Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը։

Սիրիական պետական ​​«Սանա» լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի նախագահական վարչակազմին, գրում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ըստ հաղորդագրությունների՝ Մակրոնին ուղեկցում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների պատվիրակությունը։

Տեղեկության համար՝ Սիրիա այցելած վերջին Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին։

Նմանատիպ