Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Մենք բոլորս ցնցված ենք Բեռլինում տեղի ունեցած հարձակումից, դա հարձակում է մեր բաց հասարակության, մեր կենսակերպի և միասին ապրելու մեր կարողության վրա
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը արձագանքել է Բեռլինում տեղի ունեցած հարձակմանը։
«Մենք բոլորս ցնցված ենք Բեռլինում Christopher Street Day միջոցառման վրա կատարված հարձակումից։ Աշխարհի տարբեր երկրներից հարյուր հազարավոր մարդիկ խաղաղ և ուրախ հավաքվել էին հանդուրժողականության և բազմազանության ուղերձ հղելու և հավասարության վրա հիմնված ազատ կյանքի համար պայքարելու համար։ Այս արարքը հարձակում է մեր բաց հասարակության, մեր կենսակերպի և միասին ապրելու մեր կարողության վրա։ Այսօր իմ մտքերը, և կարծում եմ՝ բոլորիս, այս հարձակման զոհ դարձած կնոջ ընտանիքի և ընկերների, ինչպես նաև վիրավորների հետ են, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Մենք նրանց մաղթում ենք լիակատար ապաքինում», – ասաց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Տեղեկատվության համար՝ մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, երբ Բեռլինում Եվրոպայի ամենամեծ Փրայդի միջոցառումներից մեկի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում՝ Տիրգարտեն այգու մոտ։ Բեռլինի ոստիկանությունը որոնում է 21-ամյա կասկածյալին, որի ինքնությունը հայտնի է։ Իրավապահ մարմինները զգուշացնում են բնակիչներին, որ նա կարող է զինված լինել։