Fox News. Համասը նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին՝ խնդրելով 60-օրյա հրադադար Գազայում՝ պատանդների կեսի ազատ արձակման դիմաց
Fox News. Համասը նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին՝ խնդրելով 60-օրյա հրադադար Գազայում՝ պատանդների կեսի ազատ արձակման դիմաց

«Համաս»-ը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահի անունով, որով դիմում է՝ առաջարկելով երաշխավորել 60-օրյա հրադադար Գազայում՝ պատանդների կեսի ազատման դիմաց։

Այս մասին հայտնում է «Fox News»-ը՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցչին և բանակցություններին ներգրավված աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակը ներկայումս գտնվում է Քաթարի ձեռքում և շաբաթվա վերջում կփոխանցվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։