«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել Վախո Սանայայի ձերբակալության վերաբերյալ
Այսօր ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է «Ֆորմուլա» հաղորդման հաղորդավար, լրագրող Վախո Սանաիային, որը, ենթադրաբար, մեղադրվում է նոր բռնաճնշող օրենքների դեմ բողոքի ակցիային մասնակցելու մեջ, – ասվում է «Ֆորմուլա» հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Վախո Սանաիան, ենթադրաբար, ձերբակալվել է ճանապարհը փակելու համար։
«Ֆորմուլան» նրա ձերբակալությունը համարում է լրագրողի և ընդհանրապես անկախ լրատվամիջոցների նկատմամբ ռեժիմի կողմից ոտնձգություն։
Այս բռնաճնշող միջավայրում, քաղաքացիական իրավունքների ծայրահեղ սահմանափակումների ֆոնին, լրատվամիջոցների ազատության խախտումն ավելի տեսանելի է դառնում։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Եվրամիության ամենաբարձրաստիճան դիվանագետները քննարկելու են Վրաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ լրատվամիջոցների վրա ճնշումները։
Վախո Սանաիան գլխավոր լրատվական ծրագրի, ինչպես նաև «Շաբաթվա ֆորմուլա»-ի հաղորդավարն է, և նա այժմ պետք է պատրաստվի հեռարձակմանը։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը և կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել նրան», – ասվում է «Ֆորմուլա»-ի հայտարարության մեջ։