Flyone-ը ուղիղ չվերթներ է սկսում Քիշնևից դեպի Բաթումի
Flyone ավիաընկերությունը ուղիղ չվերթներ է սկսել Մոլդովայի մայրաքաղաքից դեպի Բաթումի։ Տեղեկատվությունը հրապարակել է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները կառավարող «Տավ Ջորջիա» ընկերությունը։
Նրանց հաղորդմամբ, Բաթումիի միջազգային օդանավակայանն արդեն ընդունել է իր առաջին չվերթը Քիշնևից։
«Քիշնևից առաջին ուղևորներին Բաթումիի օդանավակայանում դիմավորեցին խորհրդանշական միջոցառմամբ։ Ավիաընկերությունը իր առաջին չվերթով Մոլդովայի մայրաքաղաքից Բաթումի է տեղափոխել 182 ուղևորի Airbus 320 ինքնաթիռով, մինչդեռ Բաթումի-Քիշնև չվերթին եղել է 161 ուղևոր, ինչը վկայում է այս երթուղու նկատմամբ մեծ պահանջարկի մասին։
Ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում Flyone-ը շաբաթական երեք անգամ կիրականացնի չվերթներ Քիշնև-Բաթումի-Քիշնև ավիաուղով։ Այս փուլում չվերթները կիրականացվեն երկուշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ հուլիսի 14-ից կավելացվեն չորեքշաբթի օրերին։
Flyone-ը մոլդովական ավիաընկերություն է, որի հիմնական բազան գտնվում է Քիշնևի միջազգային օդանավակայանում։ Ընկերությունը իրականացնում է կանոնավոր և չարտերային չվերթներ դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Նշենք, որ ավիաընկերության բազան Բաթումիի միջազգային օդանավակայանում է։ Flyone Armenia դուստր ապրանքանիշը նույնպես գործում և թռիչքներ է իրականացնում շաբաթական երեք անգամ Հայաստանի մայրաքաղաքից։ Flyone-ի նավատորմը (իր հայկական դուստր ձեռնարկության հետ միասին) կազմում է ավելի քան 10 ինքնաթիռ և հիմնականում բաղկացած է Airbus A320 և A321 ինքնաթիռներից», – նշել են «Տավ Ջորջիա»-ում։