Ֆլորիդայի նահանգապետը կոչ է արել FBI-ի տնօրենին պաշտոնաթող լինել
Ֆլորիդայի նահանգապետը կոչ է արել FBI-ի տնօրենին պաշտոնաթող լինել

Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սկոտը կոչ է արել հետաքննությունների դաշնային բյուրոի տնօրենին պաշտոնաթող լինել:

Դաշնային հետաքննությունների բյուրոն, Պարկլենդի դպրոցում տեղի ունեցածի կապակցությամբ  քննադատվել է նաև ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեփ Սեշենի կողմից: Նրա խոսքերով բյուրոն պետք է արձագանքեր, դպրոցի վրա հարձակման և 17 մարդու սպանության մեջ կասկածվող Նիկոլաս Կրուզի գործին, որը մինչ հանցանքը սոցիալական ցանցերում գրել է, որ պատրաստվում է հարձակվել դպրոցի վրա:

19 ամյա Կրուզին Պարկլենդի դպրոցից հեռացրել էին նախորդ տարի: Հետաքննությունների դաշնային բյուրոյում հաստատում են, որ ունեցել են տեղեկություններ Կրուզի մասին, սակայն նրան ձերբակալելու համար բավարար ապացույցներ չկար:

Երկու օր առաջ Նիկոլաս Կրուզը ներխուժել էր Պարկլենդի դպրոց և սպանել 17 մարդու: