Ֆիզիկական անձանց համար պարզեցվում է վարկ վերցնելու գործընթացը. Ազգային բանկ
Ֆիզիկական անձանց համար, որոնք ունեն հայտարարագրված եկամուտ, պարզեցվում է վարկ վերցնելու գործընթացը: Դա նախատեսում է Վրաստանի ազգային բանկի, կառավարության և եկամուտների ծառայության համատեղ նախագիծը, որը գործի է դրվելու հոկտեմբերին:
Ինչպես հայտարարում են ազգային բանկում, պատասխանատու վարկատրման շրջանակի ներդրման շրջանակներում վարկ տալու ժամանակ, եկամուտի ստուգումը դառնում է պարտադիր և սահմանվելու է վարկի ծառայության գործակցի առավելագույն չափը, քանզի սպառողը կարողանա վարկը մարել առանց ֆինանսական բարդությունների:
«Նշված շրջանակի արդյունավետ գործունեությունը պահանջում է, վարկային լրատվական բյուրոի և եկամուտների ստուգման ենթակառուցվածքի բարելավում: Այդ նպատակով, ազգային բանկի և Վրաստանի կառավարության համագործակցության արդյունքում, ֆինանսների նախարարության և մասնավոր բանկերի միջև գործի է դրվելու լրատվության փոխանակում իրական ռեժիմում: Նշված համակարգը պարզեցնելու է վարկ վերցնելու գործընթացը, այն ֆիզիկական անձանց համար, որոնք ունեն հավատարմագրված եկամուտ»,-ասված է ազգային բանկի կողմից տարածված հայտարարության մեջ:
Կոնկրետ, ազգային բանկի լրատվությամբ, աշխատողը (աշխատավարձի տիպի եկամուտ ունեցողը) և վճարման աղբյուրով հարկագանձվող այլ եկամուտ ( դիվիդենտ, ծառայության փոխհատուցում, տոկոսային եկամուտ և այլ օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ տիպի եկամուտ) ստացող ֆիզիկական անձի կողմից մասնավոր բանկերում վարկային արտադրանքից օգտվելու մասին հայտ մտցնելու ժամանակ, սպառողը իրավունք ունի անձամբ ներկայացնի եկամուտը հաստատող վկայականը, հակառակ դեպքում իր ցանկության հիման վրա, այդ գործողությունը կիրականացնի վերոնշյալ համակարգը:
Ազգային բանկը պարզաբանում է, որ նշված սխեմայով պարզեցվում է վարկ տալու գործընթացը, բացի այդ տնտեսվելու է սպառողի ժամանակը և ծախսերը: Արդյունքում սպառողը կստանա արագ և որակյալ ծառայություն:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխությունների համաձայն, 2018 թվականի հուլիսի մեկից, փոքր բիզնեսով զբաղվող անձանց համար, որոնց համատեղ եկամուտը չի գերազանցում 500 000 լարին, շրջանառության հարկը դարձել է մեկ տոկոս:
Ազգային բանկի լրատվությամբ, նշված նախագիծը, որը հիմնված է առողջ և երկկողմ հարաբերությունների վրա, վարկային հարաբերությունների ուղղությամբ արված լուրջ քայլ է:
Սկզբում նախագծից օգտվելու են մասնավոր բանկերը, իսկ այլ ֆինանսական կազմակերպություններ այս նախագծին կմիանան փուլ առ փուլ:
Հեղինակ -
Edgar Barsegyan