Հոկտեմբերին Վրաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 13,7 տոկոսով
Հոկտեմբերին Վրաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 13,7 տոկոսով

2021 թվականի հոկտեմբերին երկիր մտած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 206,7 մլն ԱՄՆ դոլար (649,0 մլն լարի), ինչը 13,7%-ով (25,0 մլն ԱՄՆ դոլար) ավելի է 2020 թվականի հոկտեմբերի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստան փոխանցումների 94,4%-ը բաժին է ընկնում 20 խոշորագույն գործընկեր երկրներին, որտեղ հոկտեմբերին նման փոխանցումների ծավալը գերազանցել է 1 մլն դոլարը։ Նույն 20 երկրներին բաժին է ընկել անցած տարվա հոկտեմբերի բոլոր փոխանցումների 94,8%-ը։

Ըստ դրամական փոխանցումների վիճակագրության՝ ամենից շատ գումար փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությունից՝ 36,25 մլն դոլար, Իտալիայից՝ 33,05 մլն դոլար, ԱՄՆ-ից՝ 23,71 մլն դոլար, Հունաստանից՝ 19,18 մլն դոլար, Իսրայելից՝ 15,28 մլն դոլար։

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 30,3 մլն ԱՄՆ դոլար (95,1 մլն լարի), ինչը 26,9%-ով ավելի է, քան 2020 թվականի հոկտեմբերի ցուցանիշը (23,9 մլն ԱՄՆ դոլար):