«Ֆիթչի» վարկանիշում Վրաստանի առաջընթացը ուղիղ ազդեցություն կունենա երկրի հիմնական մարտահրավերի, աղքատության հաղթահարման վրա. Մամուկա Բախտաձե
«Ֆիթչ» վարկանիշային ընկերության վարկանիշում վերելքը զգալիորեն մեծացնում է Վրաստանի նկատմամբ միջազգային ինստիտուտների և ընդհանրապես, ներդրողների վստահությունը,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ, Մամուկա Բախտաձեն:
Նա հասարակությանը շնորհավորել է «Ֆիթչի» վարկանիշում Վրաստանի դիրքերի բարելավման առթիվ և պարզաբանել, թե ինչպես դա կարտացոլվի երկրի տնտեսության վրա:
«Բոլորիդ շնորհավորում եմ, միջազգային վարկանիշային ֆիթչ գործակալությունը բարելավել է Վրաստանի դիրքերը: Սա շատ մեծ հաջողություն է և ավելին, այսօրվա տվյալներով, մենք միակ երկիրն ենք տարածաշրջանում, որը բարելավել է իր դիրքերը վարկանիշում: Դա նշանակում է, որ մեր տնտեսությունը մրցունակ է, մեզ հնարավորություն կտրվի ներգրավվել մեծ քանակությամբ ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր»,-հայտարարել է վարչապետը:
Նրա գնահատմամբ, երկրի դիրքերի բարելավումը վարկանիշում աջակցություն է, որ Վրաստանի կառավարությունը իրականացնում է ճիշտ տնտեսական քաղաքականություն:
«Ֆիթչ» (Fitch) վարկանիշային ընկերությունը Վրաստանի ինքնիշխան վարկային վարկանիշը «բիբի մինուսից» բարձրացրել է մինչև «բիբի»:
Հեղինակ -
Edgar Barsegyan