«Fitch» վարկային գործակալությունը Վրաստանի սուվերեն վարկանիշը թողել է անփոփոխ՝ BB մակարդակում
«Fitch» վարկային գործակալությունը Վրաստանի սուվերեն վարկանիշը թողել է անփոփոխ՝ BB մակարդակում

«Fitch» վարկային գործակալությունը Վրաստանի սուվերեն վարկանիշը թողել է անփոփոխ՝ BB մակարդակում։

Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ «Fitch»-ի հրապարակած զեկույցում ընդգծվում է, որ երկիրն ունի բյուջետային նպատակների սպասվածից լավ ցուցանիշներ, ինչը պայմանավորված է բյուջեի բարձր եկամուտների մոբիլիզացմամբ։

«Փաստաթղթի համաձայն՝ ակնկալվում է, որ միջնաժամկետ հատվածում կպահպանվի հարկաբյուջետային կարգապահությունը, և բյուջեի դեֆիցիտը մշտապես կմնա 3%-ից ցածր, իսկ պարտքի ծավալը կմնա 38%-ի սահմաններում։

Fitch-ը կարծում է, որ չնայած մարտահրավերներին, երկիրը շարունակում է կայուն տնտեսական աճ գրանցել։ Նրանց գնահատմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի դրական աճի տեմպը կրկին կնկատվի և այն կկայունանա 5%-ի սահմաններում։ Չնայած դրամավարկային հատվածի համեմատաբար բարձր դոլարիզացիային, դրամավարկային քաղաքականությունը դեռևս արդյունավետ է, ինչն արտահայտվում է վերջին տարիներին ձեռք բերված ցածր գնաճով։ Ըստ Fitch-ի կանխատեսման՝ միջնաժամկետ հատվածում գնաճը կրկին կգտնվի 3 տոկոս թիրախից ցածր և կլինի 2 տոկոսի սահմաններում։

Վարկային գործակալությունը, հաշվի առնելով տարբեր գործոններ, կանխատեսումը կայունից փոխել է բացասականի։ Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է ներկա քաղաքական գործընթացների արդյունքում ստեղծված լարվածությամբ և առկա ֆոնով։ Ինչպես նշվում է զեկույցում, ներքաղաքական ռիսկի նվազումը դեռ դրական ազդեցություն կունենա երկրի ինքնիշխան վարկանիշի վրա»,- ասված է զեկույցում։