Ֆինլանդիայի վարչապետ. Գրենլանդիայի հարցը ազդել է ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վրա, բայց մեզ հաջողվել է հաղթահարել ճգնաժամի ամենասուր փուլը
Ֆինլանդիայի վարչապետ. Գրենլանդիայի հարցը ազդել է ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վրա, բայց մեզ հաջողվել է հաղթահարել ճգնաժամի ամենասուր փուլը

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասում է, որ Գրենլանդիայի հարցը ազդել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վրա։

Այս մասին գրում է Ֆինլանդիայի հանրային հեռարձակողը։

Ըստ Օրպոյի՝ ԵՄ-ում կոնսենսուս չկա, որ դանիական կղզու շուրջ ստեղծված իրավիճակը վերջնականապես լուծվել է։

«Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է հաղթահարել ճգնաժամի ամենասուր փուլը», – նշել է Օրպոն։

Ըստ Ֆինլանդիայի վարչապետի՝ դաշնակիցները չպետք է ճնշում գործադրեն կամ պահանջեն անկախ պետությունների տարածքների անեքսիան։

Ըստ Օրպոյի՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում մթնոլորտը լավատեսական էր, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումից հետո ԵՄ երկրները ցույց տվեցին համատեղ գործելու կարողություն։