Ֆինլանդիայի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է ընտրություններում հաղթելու առթիվ: Սկանդինավյան պետության առաջին դեմքը նամակում Վրաստանի նորընտիր նախագահի նկատմամբ հայտնում է խորը հարգանք:

«Տիկին նախագահ, ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել լավագույնը՝ Ձեր գործունեության շրջանակներում: Խնդրում եմ, ստանալ իմ խորը հարգանքը»,- նշված է Ֆինլանդիայի նախագահի նամակում: