Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցություններում քննարկվում են երեք առանձին փաստաթղթեր

22:19, 09.12.2025

Ուկրաինայի խաղաղ բանակցությունների շրջանակում այժմ քննարկվում են երեք առանձին փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ստուբի բացատրությամբ՝ առաջինը շրջանակային փաստաթուղթն է, որը ներառում է 20 կետ։

Նախագահը նշել է, որ կողմերը բավականին մոտ են համաձայնության։

«Ես ինձ բավականին հարմարավետ եմ զգում՝ տեսնելով, թե որտեղ ենք հիմա», – հայտարարել է Ստուբը։

Նրա խոսքով՝ երկրորդ փաստաթուղթը, որի քննարկումն ընթանում է, վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ինչը ենթադրում է այսպես կոչված՝ «ցանկացող երկրների կոալիցիայի» ձևավորում։

Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ երրորդ փաստաթուղթը վերաբերում է Ուկրաինայի պատերազմից հետո վերականգնմանը։ Ստուբը ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղությունը այժմ ավելի մոտ է, քան երբևէ։

Նմանատիպ