Ֆինլանդիայի նախագահ. Եթե նպատակը Վաշինգտոնի հանդիպումից երկու շաբաթ անց Ռուսաստան-Ուկրաինա երկկողմ հանդիպում անցկացնելն էր, ես դա քիչ հավանական եմ համարում, Ռուսաստանի ձգձգողական մարտավարությունը շարունակվում է

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ առայժմ չի տեսնում որևէ նշան, որ Ռուսաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ստուբը խոսել է ֆիննական մամուլին տված հարցազրույցում։

Ստուբի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ առնվազն մինչև աշուն, որպեսզի առավելագույնս մեծացնի իր տարածքային ձեռքբերումները։

Նա կասկածանքով է գնահատել Ուկրաինա–Ռուսաստան գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, որի նախապատրաստման մասին հայտարարվել էր Սպիտակ տանը Թրամփի և եվրոպացի առաջնորդների բանակցություններից հետո։

«Եթե նպատակն էր Վաշինգտոնի հանդիպումից երկու շաբաթ անց՝ այս երկուշաբթիից մեկ շաբաթվա ընթացքում, անցկացնել երկկողմ հանդիպում, ես դա քիչ հավանական եմ համարում։ Ռուսական ձգձգման տակտիկան շարունակվում է», – նշել է Ֆինլանդիայի նախագահը։