Ֆինլանդիայի նախագահ. Ես խոսել եմ Դոնալդ Թրամփի հետ, մենք կառուցողական քննարկում և մտքերի փոխանակում ենք ունեցել ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ, կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք պրագմատիկորեն
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսը նշում է, որ ինքը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես Ֆինլանդիայի նախագահը գրում է սոցիալական ցանցերում, նրանց զրույցը կառուցողական է եղել և ներառել է ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցեր։
«Ես խոսել եմ Դոնալդ Թրամփի հետ։ Մենք կառուցողական քննարկում և մտքերի փոխանակում ենք ունեցել ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ։ Կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք պրագմատիկորեն», – գրում է նա։