Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի արգելքը
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի արգելքը

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի արգելքը։ Խորհրդարանը 125 կողմ և 61 դեմ ձայներով հաստատել է «Ատոմային էներգիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Երկրին այժմ թույլատրվելու է ստանալ, տեղափոխել և իրականացնել այլ գործունեություն, որն ուղղված է Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։

Պաշտպանության նախարար Անտի Հակքանենի խոսքով՝ երկիրը չի պլանավորում իր տարածքում մշտապես միջուկային զենք տեղակայել, սակայն 1980 թվականից գործող միջուկային զենքի արգելքը այլևս չի համապատասխանում Ֆինլանդիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի, աշխարհաքաղաքական իրականությանը։