Ֆինանսների նախարարությունում այսպես կոչված զանգերի կենտրոնների գործունեության վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Ֆինանսների նախարարությունում այսպես կոչված զանգերի կենտրոնների գործունեության վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին այսպես կոչված զանգերի կենտրոնների աշխատանքի վերաբերյալ անց է կացրել աշխատանքային հանդիպում։

Ինչպես հայտնի է, այս հանձնարարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տվել էր ֆինանսների նախարարին նախորդ շաբաթ կառավարության նիստում։

Հանդիպմանը մասնակցում էին Ֆինանսների նախարարության քննչական ծառայության, գլխավոր դատախազության, Ազգային բանկի, Անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության, ՆԳ նախարարության քրեական ոստիկանության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետերը։

Հանդիպմանը քննարկվել են այն մեխանիզմներն ու օրենսդրական նորմերը, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել այսպես կոչված զանգերի կենտրոնների անօրինական գործունեությունը և կարգավորել նշված դաշտը։

Հանդիպմանը նշվել է, որ նման գործունեությունն այսօր մարտահրավեր է շատ երկրներում, հետևաբար քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու անձնական տվյալների անվտանգության ապահովումը բոլորի համար ընդհանուր օրակարգ է։

Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ մշակված օրենսդրական նորմերը և վարչական մեխանիզմները հիմնված կլինեն ժամանակակից եվրոպական չափանիշների վրա և կնպաստեն ինչպես հանցագործության ժամանակին բացահայտմանը, այնպես էլ դրա կանխարգելմանը։

Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։