Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է երկու անձի՝ կեղծ Jack Daniel’s պատրաստելու կասկածանքով

13:40, 22.07.2026

Կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է երկու անձի՝ ապրանքանիշի անօրինական օգտագործման փաստի համար։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Jack Daniel’s ապրանքանիշի ներքո պատրաստել են առանձնապես մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքներ՝ անօրինական եկամուտ ստանալու նպատակով, և դրանք պահել են ձերբակալվածներից մեկի պահեստում։ Խուզարկության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են 22,400 լարի արժողությամբ 300 շիշ կեղծ խմիչք։

Դեպքի վերաբերյալ քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով, որը նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում։

Նմանատիպ