Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը առանձնապես խոշոր չափերով ապրանքների ապօրինի ներկրման փաստով մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափերով ապրանքների մաքսային կանոնների խախտմամբ ներկրման փաստով։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը «Ղազբեկի» մաքսային անցակետով, իր վարած ավտոմեքենայում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, մաքսային հսկողությունից թաքցնելով ներկրել է 665,71 գրամ ոսկերչական իրեր՝ ընդհանուր 150,271,71 լարի արժողությամբ։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են նշված ոսկերչական իրերը, ինչպես նաև մեղադրյալի վարած ավտոմեքենան։
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։