Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 15 փաստ է բացահայտել, ձերբակալվել է ինը անձ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները Աջարիայի, Սամեգրելոյի և Շիդա Քարթլիի շրջաններում ապօրինի գործող արտարժույթի փոխանակման 15 կետ են հայտնաբերել։
«Քննությամբ պարզվել է, որ նշված կետերն իրենց գործունեությունն իրականացրել են առանց Վրաստանի ազգային բանկի համապատասխան թույլտվության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ։
Դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է անցկացվել 15 տեղանքում, առգրավվել է առանձնապես խոշոր չափերի վրացական և արտասահմանյան արտարժույթ, համակարգչային տեխնիկա և համապատասխան գույք։
Առգրավված արտարժույթի ընդհանուր արժեքը գերազանցում է 356 000 լարին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է սկսվել 16 անձի նկատմամբ, որոնցից ինը ձերբակալված են։
Ինտենսիվորեն ընթանում են քննչական գործողություններ՝ նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձանց բացահայտման նպատակով»,- հայտնում են քննչական ծառայությունում։
Քննությունն ընթանում է Վրաատանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասով և երկրորդ մասի «բ» ենթակետով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով։