Ֆինանսների նախարարը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում
Ֆինանսների նախարարը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում

Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն աշխատանքային այցով գնտվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, այցի շրջանակներում, նախատեսված են ֆինանսների նախարարի երկկողմ հանդիպումները Արժույթի միջազգային հիմնադրումում, համաշխարհային բանկում, ԱՄՆ-ի գանձարանում և պետական դեպարտամենտում:

Այսօր, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն ներկա կգտնվի բյուջեի միջազգային գործընկերության կողմից կազմակերպված բաց բյուջեի հետազոտությունների արդյունքների պաշտոնական շնորհանդեսին: