Ֆինանսական ինստիտուտների պարտքերից ազատված քաղաքացիների քանակը գնալով աճելու է. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, շարունակվելու է աշխատանքը, քանզի քաղաքացիների եկամուտի մեծ մասը չօգտագործվի վարկային ծառայությունների համար:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, 600 հազարից ավելի քաղաքացի մինչև դեկտեմբերի 31-ը դուրս է գալու վարկային բազայից և ամանորը դիմավորելու է առանց վարկի:
«600 հազար քաղաքացու պարտավորության զրոյացման մասին համաձայնությունը արդեն ընդունվել է, սակայն աշխատանքները շարունակվում են և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից մեր նախաձեռնությանը անդամակցելուն զուգահեռ, պարտքերից ազատված քաղաքացիների քանակը գնալով աճելու է: Ցավոք դեռևս լուրջ հիմնախնդիր է մնում անհատ անձանցից պարտք վերցնող մարդկանց հիմնախնդրի լուծումը, սակայն ասեմ, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և հույս ունեմ, որ կստանանք դրական արդյունք: Մեր հիմնական խնդիրն այն է, որ առատ վարկերը այլևս չլինեն մեր քաղաքացիների համար հիմնախնդրային: Համապատասխանաբար շարունակելու ենք աշխատանքը, քանզի քաղաքացիների եկամուտի մեծ մասը չօգտագործվի վարկային ծառայությունների համար: Մենք պետք է վարկերի ծառայության գործակիցը հավասարեցնենք առողջ միջազգային պրակտիկայի հետ: Առատ պարտքերի հիմնախնդրի կարգավորումը աղքատության վերացման նախապայմանն է: Այսօրվա որոշմամբ, մեր քաղաքացիներին հնարավորություն կտրվի ներգրավվել երկրի տնտեսական և սոցիալական կյանքին, որը էլ ավելի կայուն կդարձնի մեր տնտեսությունը: Մեր քաղաքական թիմի համար մարդը կար և լինելու է հիմնական արժեքը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan