Financial Times - Եվրամիությունը ձգտում է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
Financial Times - Եվրամիությունը ձգտում է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը՝ շրջանցելով Հունգարիայի վետոն

Ըստ Financial Times-ի՝ Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է փոխել Եվրամիություն նոր անդամներ ընդունելու ընթացակարգը։

Ըստ բրիտանական հրատարակության՝ Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է շրջանցել Հունգարիայի վետոն Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցության հարցում։

Financial Times-ը գրում է, որ Եվրոպական հանձնաժողովի այս որոշումը թույլ է տալիս սկսել աշխատել Ուկրաինայի և Մոլդովայի հետ մի քանի թեմատիկ խմբերով (կլաստերներով) այնպես, որ այլևս անհրաժեշտ չէ պաշտոնապես սկսել անդամակցության բանակցություններ այդ երկրների հետ։ Սա ներառում է Ուկրաինայի և Մոլդովայի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին մոտեցնելու աշխատանքները։

Ըստ բրիտանական հրատարակության՝ այսպիսով, երբ Հունգարիան վերացնի իր վետոն, հնարավոր կլինի պաշտոնապես արագացնել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացը։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը, այս թեման կքննարկվի ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որը նախատեսված է հոկտեմբերի 1-ին Կոպենհագենում։