Ֆիլիպիններում թայֆունի պատճառով երկու մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոնը՝ տարհանվել
Ֆիլիպիններում թայֆունի պատճառով երկու մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոնը՝ տարհանվել

Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» հզոր թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։ Reuters-ը հաղորդում է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ տարհանվել է։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ևս երկու մարդ վիրավորվել է։ Սողանքների և վնասված ճանապարհների պատճառով փակվել է առնվազն երեք քաղաք։

Տներ են վնասվել։ Թայֆունի պատճառով չեղարկվել է ավելի քան 400 չվերթ։

«Ֆունգ Վոնգը» այս տարի Ֆիլիպիններին հարվածող 21-րդ թայֆունն է։ Ֆիլիպինները դեռևս բախվում են մեկ այլ հզոր թայֆունի՝ «Ֆունգ Վոնգի» հետ, որը կենտրոնական նահանգներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով խլել է առնվազն 224 մարդու կյանք։