Ֆիլիպիններում ռազմական օբյեկտի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն

11:22, 09.09.2019

Ֆիլիպիններում, ռազմական օբյեկտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է մի կին: Իրավապահները կարծում են, որ մահացածը մահապարտ ահաբեկիչ է:

Պայթյունից առաջ անվտանգության ծառայությանը կասկածի տեղիք է տվել նրա պահվածքը, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Այնուամենայնիվ, ժամանակին նկատելու պատճառով, զինվորականները խուսափել են մեծածավալ զոհերից:

Կատարվածի համար պատասխանատվություն դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:

Նմանատիպ