Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհվել է հինգ մարդ, տուժել՝ 8-ը:
Ուժգին երկրաշարժերի շարքը տեղի է ունեցել Կատաբատո նահանգում: 6.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժին հետևել է չորս ցնցում:
Արդյունքում ամբողջությամբ ավերվել է մեկ բնակելի շենք: Տեղում ընթանում է որոնողափրկարարական գործողություն:
Երկրաշարժի հետևանքով մասամբ ավերվել է հյուրանոց, որտեղ այդ պահին ոչ ոք չէր գտնվում:
Ֆիլիպիններում երկու օր առաջ էլ տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը վնասել էր դպրոցները, շենքերը և բնակելի տները:
Ուստի նոր ստորգետնյա ցնցման ժամանակ մոտ 13 000 մարդ դեռևս գտնվում էր ժամանակավոր ճամբարում: