Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 9 մարդ
Ֆիլիպիններում երկրաշարժի ժամանակ առաջացած փլուզումների հետևանքով, վերջին տվյալներով զոհվել է 9 մարդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Լուսոն կղզու վրա:
Ֆիլիպինների հրաբխալոգիայի և սեյսմիկ ինստիտուտի տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվում էր Զամբալեյի գավառում, 12 կիլոմետր խորության վրա:
Աղետը վնասել է երկրի մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանը: տրանսպորտի և հաղորդակցությունների դեպարտամենտի լրատվությամբ օդանավակայանը չի աշխատելու 24 ժամ:
Պորաքի գավառում փլուզվել է մի քանի շենք, զոհերի թվում կան երեխաներ, երկրաշարժի պատճառով որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: