Ֆիլիպինների մայրաքաղաքում տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումն ավարտվել է: Այս մասին տեղեկությունը տարածում է «ՏԱՍՍ»-ը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերի միջև հանդիպումը տևել է կես ժամից ավելի:
Ինչպես հայտնի էր, կողմերը ծրագրում էին բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցին: Ինչպես երեկ հայտարարել էր Լավրովը, Ռուսաստանը համարում է, որ Վաշինգտոնը դեռ հրաժարվել այն առաջարկներից, որոնք ներկայացվել էին Ալյասկայում:
Բացի այդ, «ՏԱՍՍ»-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը: