Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Իրանը թույլատրել է Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին անցնել Հորմուզի նեղուցով

16:28, 02.04.2026

Իրանը թույլատրել է Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին անցնել Հորմուզի նեղուցով։

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թերեզա Լազարոն հայտարարությունն արել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցից հետո։

Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Թերեզա Լազարոն արդյունավետ զրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ։

«Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը թույլ կտա Ֆիլիպինների դրոշի ներքո նավարկող նավերին անվտանգ, անարգել և արագ անցնել Հորմուզի նեղուցով», – հայտնել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ