Ֆիլիպինների հարավային ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստիխիայի էպիկենտրոնը գրանցվել է Դավաո Օրիենտալ նահանգում՝ Մանայի քաղաքից մոտ 62 կիլոմետր հարավ-արևելք։
«Reuters»-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունների հաղորդմամբ, բնակչությունից ստացվել է բազմաթիվ ահազանգ՝ տների, շենքերի և կամուրջների վնասման վերաբերյալ։
Ֆիլիպինների սեյսմոլոգիական գործակալության հայտարարության համաձայն՝ մի շարք երկրներում տրվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, և իշխանությունները կոչ են անում ափամերձ շրջաններում բնակվող մարդկանց լինել առանձնահատուկ զգուշավոր։