Ֆիլիպ Ռիկերի այցն հստակ ցույց է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը. Իրակլի Ղարիբաշվիլի
Ֆիլիպ Ռիկերի այցն հստակ ցույց է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք շատ դրական հանդիպում ունեցանք պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար, Ֆիլիպ Ռիկերի հետ, – այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս այցը հստակ ցույց է տալիս, Հարավային Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգների աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը:

«Մենք շատ դրական հանդիպում ունեցանք պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիկերի հետ: Այս այցը հստակ ցույց է տալիս, Հարավային Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգների աճող հետաքրքրությունն ու ներգրավվածությունը: Մենք կենտրոնացել ենք Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հիմնական ուղղությունների վրա», – գրել է վարչապետը: