FIFA-ի աշխարհի գավաթը այսօր բերելու են Վրաստան
FIFA-ի աշխարհի գավաթը այսօր բերելու են Վրաստան

FIFA-ի աշխարհի գավաթը այսօր բերելու են Վրաստան: Աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության գլխավոր խորհրդանիշին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորելու է մայրաքաղաքի քաղաքապետ՝ Կախա կալաձեն:

Աշխարհի գավաթը Վրաստան է բերվում Թբիլիսիի քաղաքապետի, ֆուտբոլի դաշնության և Կոկա Կոլայի նախաձեռնությամբ:

Աշխարհի գավաթը մինչ 2018 թվականի առաջնությունը ճամփորդելու է աշխարհի 51 երկրի 91 քաղաքով, այդ թվում մեկ օրօվ ցուցադրվելու է Թբիլիսիում:

Գավաթի ճանապարհորդությունը ավարտվելու է առաջնությունը հյուրընկալող երկրի մայրաքաղաքում:

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը անց է կացվելու Ռուսաստանում: Հանդիպումների ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը: