«Ֆեյսբուքը» սահմանափակում է ուղիղ եթերի օգտագործումը
«Ֆեյսբուքը» սահմանափակում է ուղիղ եթերի օգտագործումը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սահմանափակում է ուղիղ եթերի օգտագործումը:

Ինչպես ասված է սոցիալական ցանցի կողմից տարածած հայտարարության մեջ, այս քայլը կապված է Նոր Զելանդիայում, Կրայստչերչ քաղաքում հարձակման հետ, որը հանցագործը ցուցադրել է ուղիղ եթերով:

Հայտարարությունում ասված է, որ լայվի գործառույթները սահմանափակվելու են այն օգտատերերի համար, ովքեր մեկ անգամ արդեն աչքի են ընկել սոցիալական ցանցերում խախտումով:

Դեռևս անհայտ է, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու խախտողների նկատմամբ:

Սոցիալական ցանցի սեփականատերերի խոսքով, նման պատժամիջոցներ հնարավոր է մոտ ապագայում կիրառվեն գովազդ տեղադրելու ժամանակ թույլ տված խախտումների համար:

Բացի այդ, ֆեյսբուքը ֆինանսավորելու է մի քանի հետազոտություն, որի համաձայն կհայտնաբերվեն այն մամուլի հնարավորությունները, որոնք ֆեյսբուքը օգտագործում են սեփական շահերի համար:

Ֆեյսբուքի նման որոշումը ողջունել է Նոր Զելանդիայի վարչապետ, Ջասինդա Արդերնը:

Նրա խոսքով այս քայլը կսահմանափակի ահաբեկիչների ձեռնհասությունը սոցիալական ցանցերին:

Այսօր Ջասինդա Արդերնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու են Փարիզում տեղի ունեցող կոնֆերանսին, որի ժամանակ քննարկվելու է ինտեռնետում բռնություն պատկերող նյութերի հրապարակման հարցը:

Կոնֆերանսին մասնակցելու են նաև ՝ «ֆեյսբուք», «գուգլ», «թվիթեր» և այլ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները: