Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայի զինված ուժերից ազատելու են մոտ 3000 զինվորականի
Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայի զինված ուժերից ազատելու են մոտ 3000 զինվորականի

Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, Թուրքիայի զինված ուժերից ազատելու են մոտ 3000 զինվորականի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

«Փետոի անդամներին հայտնաբերելու համար կատարել ենք շատ ծանր աշխատանք: Թուրքիայի բանակում հայտնաբերել ենք այս կառույցի մոտ 3000 անդամ: Նրանց բանակի կազմից հանելու մասին խնդրանքը արդեն ուղարկել ենք վարչապետի վարչությանը»,-նշել է Նուրեթին Ջանիկլին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենին 2016 թվականի հուլիսի 16-ին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է Գյուլենի արտահանձնումը: Անձամբ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջման կազմակերպմանը: