Ֆեթհուլահ Գյուլենի հետ առընչության մեղադրանքով երկրի մասշտաբով ձերբակալում են բանակի սպաների

Ֆեթհուլահ Գյուլենի հետ առընչության մեղադրանքով, Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են բանակի 36 սպայի: Թուրքական «անադոլու» գործակալության լրատվությամբ, հատուկ գործողությունը միաժամանակ իրականացվել է երկրի 13 գավառում:

Կայսերի ոստիկանության կողմից նախաձեռնված հետաքննությունը կապված է Գյուլենի կազմակերպության այսպես կոչված իմամների հետ: Թուրքիայի իշխանությունները Ֆեթհուլահ Գյուլենին մեղադրում են 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձի մեջ:

Թուրք քարոզիչը, որն այս պահին բնակվում է ԱՄՆ-ում չի ճանաչում իր մեղքը: