FEMEN շարժման ակտիվիստներից մեկը, Օքսանա Շաչկոն ինքնասպան է եղել:
Տեղեկությունը տարածում է ուկրաինական մամուլը՝ շարժման առաջնորդ Անա Գուցոլիի վրա հենվելով: Սոցիալական ցանցում մահացածի մտերիմները գրում են, որ Օքսանան նախորդ տարի արել է ինքնասպանության երկու փորձ:
Մինչ մահանալը նա սոցիալական ցանցում արել է գրառում – «Դուք կեղծ եք»:
Օքսանա Շաչկոյի դիակը հայտնաբերել են Փարիզում, իր բնակելի տանը: