«Ֆայնեյշնլ Թայմս» – Եվրոպայում անտառային հրդեհներից կրած վնասը այս տարի կազմել է ավելի քան 3 միլիարդ եվրո
Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ռումինիայում անտառային հրդեհների պատճառած վնասը տարեսկզբից ի վեր կազմել է 3.1 միլիարդ եվրո, հաղորդում է «Ֆայնեյշնլ Թայմս»-ը։
Հրատարակության տվյալներով՝ այս գումարը ներառում է հրդեհներից ավերված տարածքները իրենց նախնական վիճակին վերականգնելու ծախսերը։ Դրանք ներառում են նոր ծառերի տնկում և անտառվերականգնման աշխատանքներ։ Մեկ հեկտարը վերականգնելու արժեքը տարբերվում է՝ կախված երկրից և էկոհամակարգից։
Ինչպես գրում է «Ֆայնեյշնլ Թայմս»-ը, իրական վնասը կարող է շատ ավելի բարձր լինել։
Հրատարակության տվյալներով՝ միայն հրդեհային սեզոնի առաջին երկու ամիսների ընթացքում այս հինգ եվրոպական երկրներում այրվել է գրեթե կես միլիոն հեկտար տարածք։ Սակայն վերջնական վնասը կարող է շատ ավելի բարձր լինել, քանի որ ապահովագրական ընկերությունները, ընտանիքները և բիզնեսները դեռևս հաշվարկում են գույքի վնասից, բերքի ոչնչացումից և զբոսաշրջության ոլորտի կորուստներից առաջացած վնասները։
Բացի այդ, հրատարակության գնահատականը լիովին չի հաշվի առնում Հունաստանում վերջերս տեղի ունեցած հրդեհների պատճառած վնասը, ինչպես նաև ԵՄ այլ երկրների տվյալները։