«Ֆայնենշլ Թայմս».- Եվրամիությունը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերութիւնների դէմ, որոնք կ’օգնեն Ռուսաստանին պատերազմում
«Ֆայնենշլ Թայմս».- Եվրամիությունը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերութիւնների դէմ, որոնք կ’օգնեն Ռուսաստանին պատերազմում

Եվրամիությունը ծրագրում է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին պատերազմում, գրում է «Financial Times»-ը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ սա կլինի առաջին դեպքը, երբ Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի դեմ ուկրաինական հակամարտությունից հետո, ինչը կարող է մեծացնել լարվածությունը Պեկինի հետ։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, պատժամիջոցներ են նախապատրաստվում յոթ չինացի գործարարների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են տեխնիկայի վաճառքի մեջ, որը կարող է օգտագործվել զենքի մեջ, որը Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի դեմ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Եվրամիության անդամ երկրներն այս շաբաթ կքննարկեն պատժամիջոցների նոր փաթեթը։ Նաև քննարկվում է պատժամիջոցների նոր մեխանիզմ, որն ուղղված է լինելու երրորդ երկրների դեմ, որոնք բավականաչափ չեն խանգարում Ռուսաստանին խուսափել արդեն իսկ սահմանված սահմանափակումներից։

Սակայն «Financial Times»-ը գրում է, որ մի քանի չինական ընկերություններ, օրինակ՝ King-Pai Technology, արդեն իսկ պատժամիջոցների են ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։