«Ֆայնենշլ Թայմս». ԵՄ երկրների միջև տարաձայնություն կա ռուսական գազի գնի վերին շեմ սահմանելու նախաձեռնության վերաբերյալ

22:06, 09.09.2022

Ռուսական գազի գնի վերին շեմ սահմանելու նախաձեռնության հարցում ԵՄ երկրների միջև տարաձայնություն կա: Այս մասին տեղեկություն է հրապարակում «Financial Times»-ը։ Հրատարակության համաձայն՝ ԵՄ առնվազն տասը երկրներ պահանջում են, որ ԵՄ-ն գազի գնի սահմանաչափ սահմանի բոլոր մատակարարների համար։

Ինչպես գրում է «Financial Times»-ը, որոշ եվրոպական երկրների կառավարություններ զգուշացնում են Եվրամիությանը, որ միայն Ռուսաստանի անջատումը կարող է մղել Ռուսաստանի նախագահ Պուտինին ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա։

Լրատվամիջոցը գրում է, որ Իտալիան, Լեհաստանը և Հունաստանը այն երկրներից են, որոնք դեմ են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկին միայն ռուսական գազի գնի շեմ սահմանելու վերաբերյալ։

Նմանատիպ