«Ֆայնենշըլ Թայմս». Եվրահանձնաժողովը վաղը կգնահատի ԵՄ թեկնածու երկրների առաջընթացը անդամակցության ճանապարհին, սակայն կոնկրետ առաջարկություններ չի տա

11:23, 29.10.2024

«Ֆայնենշըլ Թայմս»-ի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովը վաղը կգնահատի այն առաջընթացը, որին հասել են ԵՄ թեկնածու երկրներն անդամակցության ճանապարհին։

Կարևոր որոշումներ չեն սպասվում: Ինչպես գրում է բրիտանական ազդեցիկ հրատարակությունը, հանձնաժողովի զեկույցում նշվելու է Ուկրաինայի և Մոլդովայի որոշակի առաջընթացը, թեև Բրյուսելը պաշտոնապես հանձնարարական չի տա ԵՄ անդամակցության գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։

«Ֆայնենշըլ Թայմս»-ի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովը դեռ կոնկրետ հանձնարարականներ չի տվել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Երեկ խոսնակը Թբիլիսիի իշխանություններին կոչ է արել արագ, թափանցիկ և անկախ հետաքննել ընտրությունների ընթացքում նկատված խախտումները, սակայն նա նշել է, որ այս իրավիճակի լուծման ուղիները մնում են Եվրամիության անդամ երկրներին»,- գրում է «Ֆայնենշըլ Թայմս»-ը:

Նմանատիպ